1396 դիտում
12:14 28-03-2023
Ուկրաինայի ՀՕՊ-ը ոչնչացրել է գիշերը ռուսների արձակած իրանական կամիկաձե 13 անօդաչուներից 12-ը
Այս գիշեր Ուկրաինայի Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանները ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, գրեթե բոլոր անօդաչուները խոցվել են։ Կիևում խանութներից մեկում պայթյուններ և հրդեհ է բռնկվել, զոհերի մասին տվյալներ չկան։ Գրում է «Ազատությունը»։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է գիշերը ռուսների արձակած իրանական կամիկաձե 13 անօդաչու թռչող սարքերից 12-ը, ինչպես նաև հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այդ թվում, ըստ ՀՕՊ-ի, մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում հայտնել է քաղաքի երկու թաղամասերում պայթյունների մասին։ Ավելի ուշ Կիևի քաղաքապետը հայտնել է, որ պայթյունից և հրդեհից հետո, նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Կլիչկոն հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները:

Նմանատիպ նյութեր
778 դիտում
13:14 12-07-2023
Գիշերը Ուկրաինայի վրա արձակված 15 անօդաչուներից 11-ը խոցվել են
1237 դիտում
11:19 07-03-2024
ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 6 անօդաչու
1120 դիտում
15:27 28-04-2024
ՌԴ ՀՕՊ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 17 անօդաչու. ՊՆ
Այս բաժնից
688 դիտում
12:23 01-02-2025
Կանցլերի թեկնածուն ջախջախվել է․ The Guardian
649 դիտում
11:33 01-02-2025
ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում
661 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել