211652_close_icon
views-count4891 դիտում article-date 20:41 26-03-2023

Աննա Հակոբյանը Փաշինյանի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել է նոր տեսանյութ՝ վարչապետի մասնակցությամբ:

Տեսանյութում Փաշինյանը մեքենայի ղեկին է, Աննա Հակոբյանը տեսանկարահանում է իրենց ընթացքը, իսկ մեքենայում երաժշտություն է հնչում:

Ավելի վաղ Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում միացել աղբ հավաքող քաղաքացիներին: Աննա Հակոբյանը տեսանյութին կից գրել էր․ «Չմտածեք միայն ռելոկանտներն են. տեղացիներից էլ մարդ միացավ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և կից գրել, որ Դիլիջանում ռելոկանտները աղբ են հավաքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր