211652_close_icon
views-count1240 դիտում article-date 14:47 26-03-2023

Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան

Երևանում իրականացվող բնակելի կառուցապատման աշխատանքները պայմանավորված են անշարժ գույքի առաջնային շուկայի նկատմամբ բարձր պահանջարկով, ինչը թարմացնում և ավելացնում է առկա բնակֆոնդը՝ նաև վկայելով տնտեսական աճող ակտիվությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մյուս կողմից առկա կոմունիկացիոն ենթակառուցվածքների հզորությունը բավարար չէ սպառողների աճող թվին անխափան ծառայություններ մատուցելու համար:

Այսօր մեր քաղաքում կան նորակառույց թաղամասեր, որոնք միացված չեն գազամատակարարման ցանցին ենթակառուցվածքների սակավության պատճառով: Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խնդիրը քննարկեցինք ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների, կառուցապատողների և ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ:

Կառուցապատողների հայկական ասոցիացիան արդեն իսկ 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման:

Քաղաքապետարանն իր հերթին ամեն կերպ նպաստելու է այս գործընթացին՝ գազամատակարարումը և մյուս կոմունալ ծառայությունները Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելու համար»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր