1300 դիտում
22:53 31-03-2023
Նուբարաշենի հարևանությամբ գործող աղբավայրը նախատեսել ենք կոնսերվացնել և կառուցել ժամանակակից աղբավայր․ Տիգրան Ավինյան
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների քանակից, պետք է ունենա պատշաճ կոմունալ ենթակառուցվածքներ և բարեկարգ միջավայր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նուբարաշենցիների հետ հանդիպումն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում: Այստեղ հատկապես զգացվում է համայնքի ուշադրության կարիքը բնակիչների և նրանց խնդիրների նկատմամբ:
Այլ վարչական շրջանների նման Նուբարաշենում էլ կան տրանսպորտի, բակային տարածքների բարեկարգման և նաև շինությունների օրինականացման հարցեր, քանի որ վարչական շրջանի բնակիչների մեծ մասն ապրում է առանձնատներում:
Սակայն Նուբարաշենն ունի նաև երկու կարևոր խնդիր, որոնց լուծումն արդեն ընթացքում է.
Վարչական շրջանի կոյուղատար համակարգի խնդիրը տասնամյակներով անուշադրության էր մատնված: Այս տարի համայնքն ամբողջության կվերականգնի կոյուղու համակարգը՝ իսպառ փակելով այս առաջնային խնդիրը:
Մեկ այլ կարևոր հարց Նուբարաշենի հարևանությամբ գտնվող աղբավայրն է: Այսօր գործող աղբավայրը նախատեսել ենք կոնսերվացնել և կառուցել ժամանակակից աղբավայր, որտեղ հոսքաջրերի արտահոսքը կբացառվի, իսկ արտանետված գազերի օգնությամբ էներգիա կարտադրվի», -գրել է նա:

Նմանատիպ նյութեր
889 դիտում
14:46 01-11-2023
Նուբարաշենի աղբավայրը կփակվի, տարածքում կկառուցվի նորը. Ավինյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի պատվիրակության հետ
985 դիտում
14:48 04-01-2024
Երևանում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր
2028 դիտում
16:04 02-09-2016
Նուբարաշենի աղբավայրին հարակից հողամասում նոր աղբավայր կկառուցվի
Այս բաժնից
757 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
694 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է