4732 դիտում
22:41 24-03-2023
Մենք մեր բանակցային փաթեթը գոնե հրապարակել էինք, դուք տեղյա՞կ եք իրենք ինչ են բանակցում Թուրքիայի հետ․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սամվել Ֆարմանյանը մեծ գործ է կատարել։
«Սամվելն արդեն ինձ գիրք նվիրել է, կարծում եմ 1-2 օրվա ընթացքում կկարդամ, բայց Ֆարմանյանի ո՛չ հիշողության վրա, ո՛չ էլ ունակությունների՝ դեպքերը գրի առնելու մասով»,- նշեց Սարգյսանն ու զուգահեռներ անցկացրեց ներա և իր ժամանակվա «ֆուտբոլային դիվանագիտության» միջև։
«Մեր ժամանակ «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում ուղարկված գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք սրտի, թուրքական «բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում։ Սա է տարբերությունը»։
Քաղաքական գործիչը նաև նշեց, որ իր կառավարման տարիներին նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհները բացելը կամ տնտեսական ինչ-որ նպատակներ էր, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր․ «Անկեղծ ասած՝ այն ժամանակ մեր նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհները բացելն էր կամ տնտեսական նպատակները, մեր հիմնական նպատակը Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Մեր ցանկությունն էր, որպեսզի Թուրքիային հեռու պահեինք Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։ Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի ինչն է լինելու օգուտը, եթե չստացվի՝ ինչն է լինելու։ ես Կարծում եմ, որ նույնիսկ չստացվելու պարաագայում մենք բավական օգուտներ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք։ Իսկ թե հիմա ինչ կտա՝ չգիտեմ»։
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ են բանակցում իշխանությունները։
«Մենք մեր բանակցային փաթեթը հրապարակել էինք։ Դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի մասին են բանակցում, ինչ են խոսոում։ Ուրիշ բան, որ հաճախ կրկնում են՝ առանց նախապայմանների է։ Կրկնում են, որ չմոռանան։ Բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների է, թե՞ նախապայմաններով, որովհետև ուրիշ հայտարարություններ էլ են հնչում», - նշեց նա։

Նմանատիպ նյութեր
8766 դիտում
11:57 10-09-2014
Կգա օրն ու դուք էլ կհասկանաք, թե մենք ինչ էինք ուզում, ինչ էինք անում. գեներալ Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»