1264 դիտում
20:41 24-03-2023
Խաղաղության պայմանագրի բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ միմյանց փոխանցվող տարբերակներով ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել, սակայն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե կա՞ մի հարց, որի շուրջ հնարավոր է եղել համաձայնության հանգել և, թե ո՞ւմ միջնորդությամբ են տեղի ունենում խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանակումները:
Մինչև այս պահը ստացվել է 4 ադրբեջանական փաստաթուղթ և առայժմ 3 հայկական փաստաթուղթ: Վերջինը հայկական կողմը ստացել է և դեռևս չի ձևակերպել իր արձագանքը:
«Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել: Ընդ որում, ես նույնիսկ չէի չափի, թե քանիսն ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական: Այսինքն՝ քննարկումներ, մտքերի փոխանակումներ են եղել, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են: Ցավոք սրտի, սա վերաբերվում է ոչ առանցքային, առաջին կարևորության հարցերի: Բոլոր առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են: Եվ դրանց հիմնական մասում, չեմ վարանի ասել, կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»,-ասաց Միրզոյանը:
Սակայն նա վերահաստատեց՝ բազմաթիվ այլ հարցերում, այլ նախադասությունների, մտքերի դեպքում հնարավոր եղել է հասնել փոխզիջման:
ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ այս բանակցային գործընթացում միջնորդություն չկա, բանակցություններն ընդունված են համարել երկկողմ: «Այլ բան, որ ցանկացած այդպիսի քննարկում, հանդիպում եղել է որևէ քաղաքում՝ որևէ երրորդ երկրի կազմակերպմամբ, բացմամբ, ամփոփմամբ»,-ասաց Միրզոյանը:
Հայաստանը պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին մանրամասն տեղեկացնում է մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին: Միրզոյանը խնդիր չի տեսնում, որ ընդդիմադիր պատգամավորներին ևս տեղեկացնեն այդ մասին, այսպիսով Ագնեսա Խամոյանին հրավիրեց ԱԳՆ:
Անդրադառնալով հարցին, թե Արևմուտքի՞, թե՞ ՌԴ-ի տարբերակով են առաջ շարժվում՝ Միրզոյանն ասաց. «Արևմուտքի տարբերակ գոյություն չունի պարզապես: Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, այսինքն՝ պարամետրեր են եղել: Մենք համաձայնել ենք դա վերցնել որպես հիմք, ադրբեջանական կողմը՝ ոչ: Մնացածը հայ-ադրբեջանական տարբերակն է ըստ էության»:
Այսպիսով, նրա խոսքով՝ ոչ հավաքական Արևմուտքը, ոչ էլ առանձին երկիր տարբերակ չի առաջարկել:

Նմանատիպ նյութեր
784 դիտում
16:07 31-07-2024
Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և գտնել փոխընդունելի լուծումներ
Այս բաժնից
289 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
601 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել
499 դիտում
16:27 07-11-2024
Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը