Սաուդյան Արաբիան Իրանին խնդրել է միջնորդել Եմենի ճգնաժամի լուծման հարցում
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանին խնդրել է միջնորդական դեր խաղալ Եմենի ճգնաժամի կարգավորման գործում: Ինչպես գրում է ԻՌՆԱ-ն, այս մասին հայտնում են եմենական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն իրանական կողմին խնդրել է միջնորդական դեր խաղալ Եմենում ռազմական լարվածության թուլացման գործում։
Եմենում հակամարտությունը սկսվել է 2004-ին. երկրի հյուսիսում ապրող շիա ապստամբները դեմ էին Եմենի իշխանությունների դաշինքին Միացյալ Նահանգների հետ:
2009 թվականին ակտիվ ռազմական գործողություններ են սկսել ծավալվել մի կողմից շիաների միջև, մյուս կողմից՝ Եմենի ու Սաուդյան Արաբիայի բանակների միջև։