211652_close_icon
views-count842 դիտում article-date 12:57 25-03-2015

Սաուդյան Արաբիան Եմենի սահման է ուղարկում ռազմական տեխնիկա

Սաուդյան Արաբիան Եմենի սահման է ուղարկում մեծ թվով ռազմական տեխնիկա՝ հուսիների ռազմական հաջողությունների ֆոնին: Ըստ լրատվամիջոցների՝ ռազմական տեխնիկան, այդ թվում ծանր հրետանին կտեղաբաշխվի Եմենի սահմանային շրջաններով: Հայտնի է նաև, որ այս քայլը մասնավորապես կապված է այն բանի հետ, որ հուսիները զինվորականների հետ աջակցում են երկրի նախկին նախագահ Աբդալու Սալեհին և վերահսկում են Եմենի՝ մեծությամբ 3-րդ Թաիզ քաղաքն իր օդանավակայանով:

Նմանատիպ նյութեր