Սաուդյան Արաբիան խոստացել է Իրանին «ամբողջ ուժով» պատասխանել՝ մայիսի 14-ի հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սաուդյան Արաբիան տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է ամբողջ ուժով պատասխանել, եթե մյուս կողմը սկսի», այս մասին հատուկ հրավիրված ասուլիսում հայտարարել է թագավորության արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը:
Նրա խոսքերով, տարածաշրջանում ապակայունացման մեղավորը Իրանն է. «Իրանը սպառնացել է աշխարհի տնտեսական շահերին՝ մտադրվելով փակել ծովային ճանապարհները և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Սաուդյան Արաբիայում և տարածաշրջանում», նշել է արտգործնախարարը:
Նշենք, որ մայիսի 14-ին Սաուդյան Արաբիայի հիմնական նավթախողովակաշարը հարձակման է ենթարկվել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբ շարժման անօդաչու սարքի կողմից: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծել էր, որ հուսիթները նավթախողովակաշարը գրոհել են Թեհրանի հրահանգով: