1978 դիտում
13:17 21-03-2023
Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվել է համերգով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարտի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվել է համերգով: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են ականավոր ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները՝ Կամիլ Սեն-Սանս՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1, Կլոդ Դեբյուսի՝ «Ծովը» երեք սիմֆոնիկ էսքիզներ, Մորիս Ռավել՝ Բոլերո:
Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգի մենակատարն անվանի թավջութակահար Ջինգ Ժաոն է:
Թավջութակահարը 2005 թվականին արժանացել է Մյունխենի հեղինակավոր «ARD International Competition»-ի 1-ին մրցանակին, իսկ 2009 թվականին՝ Ճապոնիայի «Exxon Mobil Music award» մրցանակին:

Նմանատիպ նյութեր
1084 դիտում
11:41 28-04-2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը
Այս բաժնից
3004 դիտում
13:07 13-01-2025
Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար. ոսկու շուկայի աշխատակից
2155 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1783 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է