211652_close_icon
views-count919 դիտում article-date 11:21 17-03-2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Իմանգալի Թասմագամբետովը ծաղկեպսակ է դրել արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։

Նմանատիպ նյութեր