211652_close_icon

Ի՞նչ կարող են տալ ընդդիմադիրների այցերը․ «Փաստ»

views-count1120 դիտում article-date 09:17 16-03-2023
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ ընդդիմադիրների այցերը Չնայած ՀՀ ընդդիմադիր դաշտն այս փուլում, ընդհանուր առմամբ, ներքաղաքական կյանքում զգալի պասսիվ է, բայց որոշ ուժեր ակտիվություն են ցուցաբերում արտաքին «դաշտում: Վերջին երկու ամսվա ընթացքում նկատելի են ընդդիմության, մասնավորապես ՀՅ Դաշնակցության ինտենսիվ շփումներն Իրանի հետ:

Երկու ամիս առաջ Իրանում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, այնուհետև՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Աննա Գրիգորյանը, իսկ անցյալ շաբաթ բավականին ներկայացուցչական հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Սրան զուգահեռ ընդդիմադիրները ակտիվ շփումների նոր փուլ են սկսել նաև Մոսկվայի հետ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս օրերին բավականին հագեցած օրակարգով Մոսկվայում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը: Թե որքանով այս այցերն իրենց ազդեցությունը կունենան ներքաղաքական կյանքի վրա և արդյոք դրանք կապ ունեն առաջիկա զարգացումների հետ, ցույց կտա ժամանակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր