211652_close_icon

Ադրբեջանը մեծ գին է վճարելու, եթե փորձի զենքով կամ այլ ճանապարհով ստիպել Արցախը ներառել իր կազմում․ Ռուբեն Վարդանյան

views-count1876 դիտում article-date 15:42 11-03-2023
Արցախյան հարցի լուծման միակ տարբերակն Ադրբեջանի հետ շփման բանաձև գտնելն միայն որպես հարևանների, այլ ճանապարհ լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, «Ապագա Հայկակականը» համաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում, և չեմ էլ հասկանում ինտեգրացիա բառը, որովհետև դրա մեջ իմաստ կա, որ ինչ-որ ժամանակ մենք եղել ենք իրենց մասը ու նորից պետք է հետ բերեն։ Այն ժամանակ լիովին ուրիշ ժամանակ էր՝ այսօրվանի հետ կապ չունեցող։ Միակ ճանապարհը պայքարելն է, ինչպես օրինակ Կուբան պայքարեց ԱՄՆ-ի դեմ։ Մենք 35 տարի պայքարել ենք և պետք է պատրաստ լինենք ևս այդքան պայքարելու։ Մենք անկախ պետություն ենք, չենք ենթարկվելու Ադրբեջանի պահանջներին։ Ադրբեջանը մեծ գին է վճարելու, եթե փորձի զենքով կամ այլ ճանապարհով ստիպել Արցախը ներառել իր կազմում»,- ասաց Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ չնայած բոլոր դժվարություններին՝ Արցախում կյանքը նույն տոմպով շարունակվում է։ Մարդիկ, անկախ ամեն ինչից, փորձում են պահպանել ոգին, չպարտվելու զգացողությունը։

«Արցախցիները շատ դիմացկուն են։ 1990-ական թվականներին, երբ շատ ավելի վատ պայմաններ էին, միևնույն է, երեխաները դպրոց էին գնում վերարկուներով և ցուրտ սենյակներում սովորում էին։ Դեպի գիտելիք ու ուսում պահանջն Արցախում այսօր էլ շատ ուժեղ է։ Այս օրերը ցույց տվեցին, որ Արցախի խնդիրը ոչ միայն արցախցիներին է, այլև ամբողջ հայությանը, և անգամ այն մարդկանց, որոնք հայ չեն, սակայն մեզ աջակցում են։ Արցախի մարտահրավերը բոլորինս է, և պետք չէ ասել՝ արցախցի, լիբանանցի, երևանցի, որովհետև այժմ բոլորս ենք արցախցի»,- ընդգծեց Ռուբեն Վարդանյանը։

Նմանատիպ նյութեր