Թուրքիայում մայիսի 14-ին կանցկացվեն նախագահի և խորհրդարանի ընտրություններ
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ստորագրել է որոշումներ, որոնցով սահմանվել է, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին։
Ակնկալվում է, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (Թուրքիայի ԿԸՀ-ն) կհավաքվի շաբաթ օրը՝ մարտի 11-ին, և հանրությանը կհայտարարի, որ ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Եթե ընտրությունների 2-րդ փուլ լինի, ապա այն կանցկացվի մայիսի 28-ին։
Ակնկալվում է, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 16-ին կամ 18-ին:
Պատգամավորների թեկնածուների ցուցակները Բարձրագույն ընտրական խորհուրդ պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 9-ը. այս ամսաթիվը կարող է փոխվել՝ կախված քարոզարշավի մեկնարկի ամսաթվից։