211652_close_icon
views-count733 դիտում article-date 19:39 09-03-2023

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 2-8-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 2-8-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին, Շենգավիթում՝ մարտի 6-ին և 7-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 6-8-ը, Նոր Նորքում՝ մարտի 2-ին և 8-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր