Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Կայսերիի մարզում երեքշաբթի՝ մարտի 7-ին, 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը (AFAD)։
Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14։47-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ինջեսու շրջանում, օջախը՝ 12,8 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։