211652_close_icon
views-count961 դիտում article-date 21:52 07-03-2023

ԱԳ նախարարի տեղակալը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջնացքի ապաշրջափակման վերաբերյալ Արդադարդատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը:

Վահե Գևորգյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները:

  

Նմանատիպ նյութեր