211652_close_icon
views-count29124 դիտում article-date 11:00 06-03-2023

Արարատի մարզի ոստիկանները հերթական անգամ կանխել են ընտանեկան բռնությունը․ նախկին ամուսինը կոտրել է նախկին կնոջ տան դուռը, վառել բազմոցը, հյուրասենակի սեղանն ու վրայի սփռոցը․ ժամանել է հրշեջների խումբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում վերջերս տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը կոլեգիայի նիստի մասնակիցներին փոխանցել է ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականը ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ուղղությամբ։

Ա․ Հովհաննիսյանը ցուցումներ է տվել նաև, որպեսզի Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համայնքային ոստիկանության ծառայողները շարունակեն ավելի ակտիվ իրենց շփումները քաղաքացիների հետ, այդ թվում՝ այն ընտանիքների, ովքեր խոցելի կողմեր ունեն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 5-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, կանխվել է հերթական ընտանեկան բռնությունը Արարատի մարզում։

Ժամը 20։45-ի սահմաններում Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի տներից մեկում ամուսինը մտել է իր նախկին կնոջ տուն և ձեռքին եղած կրակայրիչով այրել է տան գույքը։ 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվորեն ժամանում են գյուղ և կարողանում են տաք հետքերով հայտնաբերել ամուսնուն, ով 36-ամյա Արթուր Բ․-ն է, որին Գարեգին Նժդեհ փողոցից ոստիկանները ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Արարատի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է գաղտնի փականով դանակ։

Մինչ ոստիկանները նրան տեղափոխում էին ոստիկանություն, նրա նախկին կինը՝ Ռուզաննա Հ․-ն, ահազանգում է ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժային կառավարման կենտրոն և հայտնում, որ Արթուր Բ․-ն իր տան դուռը կոտրել է, մտել ներս և այրել հյուրասենյակի սեղանն ու վրայի ծածկոցը, ապա տեսնելով, որ ոստիկաններ են մոտենում տանը, դիմել է փախուստի։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Արթուր Բ․-ն Ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր