211652_close_icon
views-count1198 դիտում article-date 14:33 01-03-2023

Ադրբեջանցի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու

Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ մարտի 1-ին Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի շտաբում՝ Լեռնային Ղարաբաղի «հայ բնակիչների ներկայացուցիչների հետ»։

«Հանդիպմանը մասնակցել է Բնական ռեսուրսների ապօրինի շահագործման հարցերով խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբում ներառված են  Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերով պետական ծառայության  եւ AzerGold  ՓԲԸ փորձագետները։

Հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ շփումները շարունակվում են», - գրում են լրատվամիջոցները։

Նմանատիպ նյութեր