1732 դիտում
21:14 28-02-2023
Քաղցկեղային բջիջները ոչնչացնող դեղամիջոցի ստեղծման նպատակով հետազոտություններ են իրականացվում․ ԳԱԱ
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի և կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիաները Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի «Մոլեկուլների ֆոտոնիկայի և ֆոտոքիմիայի» կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում են հետազոտություններ՝ ստեղծելու այնպիսի նոր դեղամիջոց, որով ոչնչացնեն միայն քաղցկեղային բջիջները՝ չվնասելով առողջները: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայից։
«Հայտնի է, որ քաղցկեղային բջիջներում ֆոլաթթվի (վիտամին B9) ռեցեպտորների քանակը, որոնք աշխատում են անտենայի սկզբունքով, 100-300 անգամ ավելի շատ է, քան առողջ բջիջներում: Օգտագործելով այս հանգամանքը՝ մեր կողմից ֆոլաթթվի (ՖԹ) հետ կոմպլեքսավորվել են ցինկ մետաղ պարունակող պորֆիրիններ (ֆոտոզգայուն բնությունում գոյություն ունեցող միացություններ): Ստացված կոմպլեքսները կապվում են միայն քաղցկեղային բջիջների ֆոլաթթվի ռեցեպտորների հետ թիրախային սկզբունքով և, ներթափանցելով քաղցկեղային բջիջների մեջ, լազերի միջոցով լուսավորումից հետո ոչնչացնում են միայն քաղցկեղային բջիջները: Այդ կոմպլեքսներից ընտրել ենք նյութերի ամենաբարձր հարաբերակցությամբ կոմպոզիտը` [ՖԹ + Zn-TBut4PyP], որում հարաբերակցությունը հասնում է 20/1-ի: Կոմպոզիտների հատկություններն ուսումնասիրվել են տարբեր pH-ի և NaCl կոնցենտրացիայի պայմաններում, որոնք բնորոշ են քաղցկեղի համար: Նման կոմպոզիտների ստացման մատչելիությունը հնարավորություն է ընձեռում դրանք կիրառել ուռուցքների թիրախային ֆոտոդինամիկ թերապիայում: Պորֆիրինները կարող են օգտագործվել նաև բակտերիաների, սնկերի, խմորիչների և վիրուսների դեմ պայքարում»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Գյուլխանդանյանը:
Հետազոտությունն իրականացվում է «Ֆոլաթթվի և կատիոնային պորֆիրինների հիմքով նոր վեկտորային կոմպոզիտներ ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար» ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտությն մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
«Հետազոտությունն ունի և՛ հիմնարար, և՛ կիրառական նշանակություն: Այս հետազոտությունների հիման վրա շարունակվելու է այլ նմանատիպ միացությունների (այլ վիտամինների, սպիտակուցների, գիալուրաթթվի), նանոմասնիկների (արծաթե, ոսկե) ու պորֆիրինների կոմպոզիտների ստեղծումը, որոնք կարող են ցուցաբերել ավելի բարձր խնամակցություն և ակտիվություն քաղցկեղային բջիջների նկատմամբ: Հետազոտությունը շարունակվելու է 2023 թ-ին և ավարտից հետո ամենաակտիվ միացությունը (դեղամիջոցը) կիրառվելու և փորձարկվելու է խոշոր կենդանիների վրա, որպեսզի հետագայում կիրառվի մարդու քաղցկեղային հիվանդությունների դեպքում»,- ասաց Գրիգոր Գյուլխանդանյանը:
Հետազոտական աշխատանքում ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի 3 երիտասարդ գիտաշխատող, ինչպես նաև կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատողներ: Բացի այդ, այս թեմայով ներկայում կատարում են և շարունակելու են 2023թ. կատարել հետազոտություններ 3 ուսանողներ` բակալավրներ և մագիստրոսներ:
Հետազոտության արդյունքները 2022 թ. տպագրվել են հեղինակավոր «Journal of Innovative Optical Health Sciences» ամսագրում, Vol. 15(1), pp. 2142007-1 - 2142007-16, (2022):

Նմանատիպ նյութեր
1393 դիտում
19:18 04-03-2023
Իրականացվում են հետազոտություններ՝ ՀՀ ներթափանցած կարմրուկի հետագա տարածումը կանխելու նպատակով. ԱՆ
2900 դիտում
19:31 25-11-2014
Խնկի յուղը սպանում է քաղցկեղածին բջիջները
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ