96524 դիտում
12:56 23-08-2017
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Վահագնի թաղամասի մոտ բախվել են Mercedes-ը, Mercedes G500-ը, Opel-ը, BMW-ն ու ВАЗ 2106-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։10-ի սահմաններում բախվել են Սամվել Իսրայելյանի վարած Mercedes մակնիշի 35 AC 684 համարանիշի, Վլադիմիր Ղազարյանի վարած Mercedes G 500 մակնիշի 81 ՕՈ 001 համարանիշի, Վասպուրակ Կարապետյանի վարած Opel մակնիշի 35 ՏD 296 համարանիշի, Սեյրան Սարգսյանի վարած BMW մակնիշի 35 ՍD 140 համարանիշի և Յուրիկ Մաղաքյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 12 ՏԼ 320 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ տեսուչ Ռուստամ Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեղավորը եղել է Mercedes-ի վարորդ Ս. Իսրայելյանը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+