211652_close_icon
views-count15401 դիտում article-date 16:15 08-08-2023

Ավտովթար Երևանում. Toyota 4Runner-ը Վահագնի թաղամասի մոտ բախվել է արտաքին լուսավորության էլեկտրասյանը. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Աշոտ Ն.-ն իր վարած Toyota 4Runner մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված արտաքին լուսավորության էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել Է հիվանդանոց գնալուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արթուր Հարությունյանն ու կրտսեր պարեկ Էդգար Ադամյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր