211652_close_icon

Իտալիայի ջրերում ներգաղթյալների նավ է խորտակվել. առնվազն 30 մարդ մահացել է

views-count1144 դիտում article-date 16:35 26-02-2023
Առնվազն 30 մարդ է մահացել Իտալիայի Կալաբրիա շրջանի արևելյան ափերի մոտ միգրանտներով նավի խորտակման հետեւանքով, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Շուրջ 27 դիակ է հայտնաբերվել Կրոտոն նահանգի ծովափնյա հանգստավայր Ստեկատո դի Կուտրոյում, և ավելի շատ դիեր են հայտնաբերվել ծովում, հայտնում է ANSA-ն՝ հավելելով, որ ևս երեք դի հայտնաբերվել է ջրում:

Միգրանտներին տեղափոխող նավում եղել է ավելի քան 100 մարդ, մոտ 50 մարդ փրկվել է։

Նավը, որում միգրանտներ են եղել Իրանից, Պակիստանից և Աֆղանստանից, վատ եղանակի պատճառով բախվել է ժայռին։
 

Նմանատիպ նյութեր