ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով երթևեկելու համար, ասված է ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարության մեջ։
«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և հումանիտար կազմակերպություններին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»․- ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ այստեղ։