211652_close_icon
views-count2071 դիտում article-date 09:51 25-02-2023

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 44 հազարը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը կազմել է 44218։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Վերջին տվյալներով՝ Թուրքիայի 10 նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 44218 քաղաքացի, երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 9136 հետցնցում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Երկուշաբթի օրը Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու նոր ցնցումներ են տեղի ունեցել։

Նմանատիպ նյութեր