ՄՊՀ-ն հրապարակել է մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաների ուսումնասիրությունը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաները` հաշվի առնելով, որ երեխաներին հատկացվող ծախսերի մեջ զգալի մաս են կազմում կաթնախառնուրդին և երեխայի խնամքին հատկացվող ծախսերը: Այս մասին տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Մանկական կաթնախառնուրդներ» ապրանքային շուկա
Մանկական կաթնախառնուրդը համարվում է ամենաարագ սպառման աճ ունեցող փաթեթավորված սննդամթերքներից մեկն աշխարհում:
ՀՀ-ում ներկայացված են կաթնախառնուրդների համաշխարհային խոշոր արտադրողների հայտնի ապրանքանիշերը: Շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան:
2020 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրացվել է համապատասխանաբար 437160 և 420011 կիլոգրամ կաթնախառնուրդ:
Շուկան ունի առանձնահատկություն. գոյություն ունի «բրենդի ուժ», և սպառողները ապրանքանիշի նկատմամբ ունենում են երկարաժամկետ «հավատարմություն» և «կախվածություն», ինչը կարող է դժվարություններ ստեղծել շուկա նոր մուտք գործող տնտեսավարողի համար:
«Մանկական տակդիրներ» ապրանքային շուկա
2021 թվականին ՀՀ-ում իրացվել է շուրջ 101 մլն 42 հազար հատ մանկական տակդիր, որն ամբողջությամբ ներմուծվում է:
Մանկական տակդիրներ ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան: Շուկայում առաջատար են երկու տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ներկայացնում են համաշխարհային հայտնի երկու ապրանքանիշները:
Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: