211652_close_icon
views-count955 դիտում article-date 21:30 20-02-2023

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներ։

Նմանատիպ նյութեր