1648 դիտում
10:50 18-02-2023
«Վագներ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել
Ամերիկացի մի խումբ սենատորներ երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով ԱՄՆ պետքարտուղարը պահանջում է ռուսական մասնավոր ռազմական Wagner Group ընկերությունը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Կասկած չկա, որ Վագներ խումբը սպանել է լրագրողների, առևանգել է երեխաների, բռնաբարել կանանց, դրսևորել վայրի, բարբարոսական վարքագիծ, որը նոր նշանակություն է տալիս «ահաբեկիչներ» բառին», - լրագրողներին ասել է դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը:
Բլումենթալը նշել է, որ թեև Պետդեպարտամենտն արդեն պատժամիջոցներ է սահմանել Wagner Group-ի դեմ, սակայն օրենքի ընդունման դեպքում այն հիմք կհանդիսանա հետագա պատժամիջոցների համար։
Բլյումենթալը հույս ունի, որ օրինագծը ԱՄՆ Սենատում զգալի աջակցություն կստանա, քանի որ այն անցած տարի երկկուսակցական բանաձև է ընդունել, որով պետքարտուղարին կոչ է արվում Ռուսաստանին հայտարարել ահաբեկչության հովանավոր պետություն:

Նմանատիպ նյութեր
1147 դիտում
12:53 02-12-2022
ԱՄՆ Կոնգրես է մտցվել օրինագիծ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական ճանաչելու մասին
1021 դիտում
11:03 10-05-2023
Ֆրանսիայում ռուսական «Վագներ» ընկերությունը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել
7002 դիտում
17:38 14-10-2020
Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում