slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ուկրաինայի խորհրդարանում շրջանառվում է սովետական տոները չեղարկելու օրինագիծը
211652_close_icon

Ուկրաինայի խորհրդարանում շրջանառվում է սովետական տոները չեղարկելու օրինագիծը

views-count1171 դիտում article-date 15:09 15-02-2023
Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով պետք է չեղյալ հայտարարվեն մարտի 8-ի, մայիսի 1-ի և մայիսի 9-ի տոները: Գրում է «Ազատությունը»։

Օրինագիծը հեղինակել են տարբեր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա փոխարեն փետրվարի 25-ին՝ բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի ծննդյան օրը, նշել Ուկրաինուհու օրը, իսկ մարտի 9-ին նշել բանաստեղծ Տարաս Շևչենկոյի ծննդյան օրը:

Առաջարկվում է նաև չեղարկել մայիսի 1-ի Աշխատավորների օրը և մայիսի 9-ի Հաղթանակի օրը: Փոխարենը, օրինագծի հեղինակների համոզմամբ, պետք է մայիսի 8-ը սահմանել որպես Հիշատակի և հաշտության օր, իսկ մայիսի երկրորդ կիրակին դարձնել Մոր օր:

Ուկրաինայում ռուսների հարձակումից հետո փոխել են Խորհրդային Միության և Ռուսաստանի հետ առնչություն ունեցող հարյուրավոր բնակավայրերի, փողոցների, այգիների անունները և ապամոնտաժել են մեծ թվով արձաններ ու հուշատախտակներ:

Բացատրական գրության մեջ օրինագծի հեղինակները նշել են, որ «տնտեսական կորուստներից խուսափելու համար պետք է վերացնել կոմունիստական մնացուկները»:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է Ուկրաինայի խորհրդարանը լիագումար նիստում քննարկելու այդ օրինագիծը:

Նմանատիպ նյութեր