211652_close_icon
views-count745 դիտում article-date 20:15 13-02-2023

ՄՊՀ-ն նախաձեռնել է «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրության կիրառումը» խորագրով քննարկում

Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ օրենսդրական պահանջների բովանդակության, Հանձնաժողովի կողմից արձանագրված խնդիրների և օրենսդրության վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների մտահոգություններն ու առաջարկությունները քննարկելու նպատակով սիրով հրավիրում ենք տնտեսավարող սուբյեկտներին, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ։

Հանձնաժողովոից հայտնում են, որ մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել (060) 830-840 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Նմանատիպ նյութեր