Հովհաննես Այվազովսկին՝ ազգությամբ ուկրաինացի նկարիչների շարքում
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Հովհաննես Այվազովսկուն դասել է ուկրաինացի նկարիչների շարքը: Այս մասին են վկայում թանգարանի կայքում տեղադրված տվյալները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կայքի՝ Այվազովսկու մասին հոդվածում՝ ծովանկարչի ազգությանը վերաբերող բաժնում, նշվում է, որ նա ուկրաինացի է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Ռուս պարուհի» կտավը վերանվանել է «Ուկրաինական զգեստով պարուհի»։
Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը նաև ուկրաինացի է ճանաչել նկարիչ Արխիպ Կուինջիին։
Նշենք, որ ազգությամբ հայ Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ֆեոդոսիայում (Ռուսական կայսրության Տավրիդայի նահանգ, այժմ՝ Ղրիմ, ՌԴ)։