211652_close_icon
views-count1642 դիտում article-date 22:18 12-02-2023

Արցախյան գենետիկ մեղվաբուծությունից մինչեւ կանաչ գաղափարախոսություն. «Առավոտ»

ԵՄ EU-GAIA ծրագրի շրջանակում Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում կազմակերպված «Կանաչ հանգստյան օրեր» խորագրով միջոցառման շրջանակում ՀՀ մարզերից եւ Արցախից Երեւան ժամանած ֆերմերները ներկայացրին իրենց կանաչ կամ օրգանական արտադրանքը՝ ընդեղեն, մեղր, խոտաբույսեր, բանջարեղեն: Միջոցառման ուղերձն այն էր, որ առանց թունաքիմիկատների ու հավելումների աճեցված ու պատրաստված մթերքն օգտակար է։

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հաթերք գյուղից Մարիա Միրզախանյանը, որ ներկայացնում էր Haterk Food ընկերությունը, նշեց, որ զբաղվում են մեղրի ու մեղվամթերքների արտադրությամբ եւ ունեն 11 տեսակի մեղր՝ համային տարբերություններով: «Ունենք վայրի մեղր, որ  անտառի տարածքի փչակներից ենք հանում, ու այս պարագայում, բնականաբար, մարդկային գործոնը բացակայում է: Վայրի մեղրը ամենադժվար գտնվող մեղրերից է համարվում»,-ասաց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ ի թիվս այլ տեսակների, ունեն անտառային մեղրեր՝ լորենի, թխկի, հատուկ ծաղիկներից ստացված մեղր, օրգանիկ սերտիֆիկացված մեղր, ընդեղենով մեղր, ձագի, լեռնային, տափաստանային եւ այլն:

Ամբողջական հոդվածը` այստեղ
 

Նմանատիպ նյութեր