211652_close_icon
views-count1339 դիտում article-date 15:55 11-02-2023

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին կանդամակցեն մինչև հուլիս․ Նիինիստո

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի համոզմամբ՝ իր երկիրը և հարևան Շվեդիան ՆԱՏՕ-ի հուլիսին՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին կմասնակցեն արդեն որպես դաշինքի լիիրավ անդամներ։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։ Գրում է «Ազատությունը»։

«Նախորդ տարվա գարնանը Հելսինկին և Ստոկհոլմը բազմաթիվ քաջալերող խոսքեր էին լսում ՆԱՏՕ-ից։ Դրանց համաձայն անդամակցության գործընթացը շատ սահուն է անցնելու։ Դա, սակայն, տեղի չունեցավ»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը՝ պնդելով, թե իր ընկալմամբ սա արդեն ներդաշինքային խնդիր է։

«ՆԱՏՕ-ի անդամները իրենք են զարմացել»,- նշել է Նիինիստոն՝ ընդգծելով, որ այժմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հեռանկարները կախված են բացառապես Թուրքիայի նախագահի կամքից։

«Ես չեմ կարծում, թե Էրդողանը որևէ պարագայում կնահանջի հանրային կարծիքի ճնշման ներքո։ Ինչ-որ բան տեղից կարող է շարժվել միայն, եթե առաջընթաց արձանագրվի ԱՄՆ և Թուրքիայի երկկողմ բանակցություններում»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր