211652_close_icon
views-count85666 դիտում article-date 20:24 10-02-2023

Կրակոցներ Երևանում. Սևանի փողոցում գործող «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 8 պարկուճ, ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցնր են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վանիկ Սեդոյանի և Արա Ավագյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արման Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի փորձաքրեագետներն ու քննիչներն աշխատեն։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։ 

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Բագրատ Չիբուխչյանի, ՀՈԲ բաժանմունքի պետ Մանվել Երեմյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ համայնքային ոստիկաններ Արմեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը հիվանդանոցում պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության փորձ  և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռոբերտ Մ-ն «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենն է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր