211652_close_icon
views-count841 դիտում article-date 16:34 09-02-2023

Վահան Քերոբյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր

Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Տեղեկացնում է Էկոնոիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Փարիզում առաջիկայում կայանալիք Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր։

Գագաթնաժողովի նպատակն է ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ օգտագործել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության ներուժը, մասնավորապես՝ կայուն ու կանաչ (ածխածին չպարունակող) տնտեսության, գյուղատնտեսության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսության արդիականացման ծրագրին։ Կարևորվեց ներդրումների ներգրավումը, երկկողմ ծրագրերի իրականացումը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնումը:

Նմանատիպ նյութեր