Զելենսկին այցելել է Լոնդոն, նրան կընդունի թագավորը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Լոնդոն, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի հետ և ելույթ կունենա խորհրդարանում:
Բացի այդ, Զելենսկին կայցելի Բրիտանիայում ուսումնական դասընթացների մասնակցող ուկրաինացի զինծառայողներին:
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը ևս կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն արդեն ժամանել է Լոնդոն: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, որը տարածել է Sky News-ը։
BBC հեռուստառադիոկայանի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Լոնդոնն այսօր կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Զելենսկու այցը Լոնդոն նրա 3-րդ միջազգային ուղևորությունն է անցյալ տարվա փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում և 1-ինն այս տարում:
2022-ի տարեվերջին Ուկրաինայի նախագահը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է նախագահ Ջո Բայդենի հետ և ուղերձով հանդես է եկել Կոնգրեսում: Ապա Զելենսկին մեկնել է Լեհաստան: