Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը անցել է 5200-ից
Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5261-ի, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում փլուզվել են հազարավոր շենքեր: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի: