211652_close_icon

Թուրք նահանգապետի ծիծաղը վրդովեցրել է երկրաշարժից տուժած մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5017 դիտում article-date 19:36 07-02-2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժած նահանգներից Ադըյամանում իրենց հարազատներին կորցրած քաղաքացիները հավաքվել են նահանգապետարանում և նահանգապետ Մահմուդ Չուհադարից պահանջել զբաղվել իրենց խնդիրներով։ 

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են մարդիկ քննադատում նահանգապետին, որ վերջինիս կողմից ոչ մի աջակցություն չկա։

Հավաքվածներից մեկը բղավում է «Ադըյամանը ղեկավար չունի», ինչին ի պատասխան՝ նահանգապետը չի կարողանում թաքցնել ծիծաղը։ Վերջինիս ծիծաղը վրդովեցրել է մարդկանց, նրանցից մի կինէլ հարցրել է՝ ինչի վրա է ծիծաղում նահանգապետը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում 7-օրյա սուգ է հայտարարված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր