718 դիտում
18:44 07-02-2023
ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման հարթակ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակ։ Հարթակի քննարկումները կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ նախագահի ղեկավարությամբ և նպատակ ունեն ձևավորելու ստեղծագործական միջավայր կիրառական նշանակություն ունեցող խոշորամասշտաբ միջգիտակարգային ծրագրեր գեներացնելու համար: Խոսքը նախաձեռնությունների վրա հիմնված խոշոր ծրագրերի մշակման միջավայր ձևավորելու մասին է։
Հարթակի քննարկումները տեղի են ունենում ըստ ՀՀ ԳԱԱ բաժանմունքների։ Քննարկումներին մասնակցում են ինչպես ակադեմիական կազմակերպությունների տնօրենները, գիտական և ճարտարագիտատեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, այնպես էլ ակադեմիայի համակարգից դուրս գործող գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկայում քննարկվում է նախագծերի մշակման երեք ձևաչափ՝
հանրային ներդրումային ծրագրեր
գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր
հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ծրագրեր:
Հարթակի աշխատանքները սկսվել են սույն թվականի հունվարի 18-ից։ Արդեն տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ ՀՀ ԳԱԱ բոլոր բաժանմունքների ինստիտուտների տնօրենների և ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում առաջարկվել են մի շարք նախագծեր, որոնք իրենց բնույթով միջգիտակարգային են և հիմնականում ընդգրկում են մեկից ավելի գիտահետազոտական ինստիտուտներ: Նախագծերը նախապատրաստական փուլում են։
Մշակումների ընթացքը քննարկվում է հարթակում: Նախատեսվում է նաև գեներացնել նախագծեր, որոնք հնարավորություն կտան հայտեր ձևավորել գիտական, գիտատեխնոլոգիական և ինովացիոն գործունեության ֆինանսավորման օտարերկրյա կամ միջազգային կազմակերպություններին դիմելու համար:
Հարթակի աշխատանքները լինելու են շարունակական, ինչը հնարավորություն կտա գիտական հանրության լայն շրջանակներին իրենց ավանդը բերելու խոշորամասշտաբ ծրագրերի մշակման և իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր
2407 դիտում
14:54 22-02-2022
ԳԱԱ-ում ԱԺ պատվիրակության հետ քննարկվել են գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
1242 դիտում
17:58 06-02-2019
Արթուր Հարությունյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
Այս բաժնից
1267 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1084 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
904 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել