211652_close_icon

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Մոսկվա

views-count809 դիտում article-date 16:38 07-02-2023
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Աֆղանստանի հարցով բազմակողմ հանդիպմանը։ Գրում է «Ազատությունը»։

Աֆղանստանի խնդիրներով մոսկովյան հանդիպումը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը։ Նախատեսված է Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կամ ներկայացուցիչների մասնակցությունը։

Շամխանին Մոսկվայում նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու, մասնավորապես, ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ։

Նմանատիպ նյութեր