211652_close_icon
views-count780 դիտում article-date 15:20 07-02-2023

Ստեփանակերտում 509 ընտանիք վառելափայտ ու վառարան է ստացել

Գազատարի արգելափակման պայմաններում, օպերատիվ շտաբի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքապետարանում բնակիչներից վառարանի և վառելափայտի հայտեր են ընդունել, կարիքները գնահատել հայտատուների հասցեներում:

Վառելափայտի և վառարանի հաստատված հայտերը քաղաքապետարանից ստացել ու բավարարել է ջրային կոմիտեն: Մինչև 2-ական խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել 509 ընտանիքի:

Նմանատիպ նյութեր