211652_close_icon
views-count1039 դիտում article-date 14:54 07-02-2023

ՌԴ-ում Էստոնիայի դեսպանը լքեց նստավայրը

Ռուսաստանում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեն այսօր վաղ առավոտյան լքել է իր նստավայրը, հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։ Սա նշանակում է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն իջեցվել են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։

Դիվանագիտական հակամարտությունը սկսվել է այս տարվա հունվարի առաջին կեսին։ Հունվարի 11-ին Էստոնիան Մոսկվայից պահանջեց կրճատել ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը։ Ուկրաինա-ռուսական պատերազմի սկզբից ի վեր Էստոնիան նվազագույնի հասցրեց երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ՝ փակելով Ռուսաստանի հյուպատոսությունները Նարվայում և Տարտուում ու արտաքսելով երեք ռուս դիվանագետների: Ռուսաստանը սիմետրիկ պատասխանեց:

Նմանատիպ նյութեր