211652_close_icon
views-count1124 դիտում article-date 09:25 06-02-2023

Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Տավուշի մարզերում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Մասիս, Արտաշատ, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Բաղրամյան տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Նմանատիպ նյութեր