211652_close_icon
views-count535 դիտում article-date 16:09 02-02-2023

Չեխիայի նոր նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան պետք է լինի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակում

Չեխիայի նոր նախագահ Պետր Պավելը Blesk պարբերականի հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան ապագայում պետք է դառնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ։

Պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք մտադիր է մասնակցել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գալիք գագաթաժողովին, և արդյոք նա ակտիվորեն հանդես կգա Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքում ընդունելու օգտին։

«Այո, մտադիր եմ։ Համակարգված մոտեցման շրջանակում՝ այո (հանդես կգա Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու օգտին)։ Իմ կարծիքն այն է, որ Ուկրաինան ապագայում պետք է մտնի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրամիության կազմ»,- ասել է Չեխիայի նախագահը։

Նա նաև տեղեկացրել է այս գարնանը նախատեսված՝ Ուկրաինա այցելության մասին։ Ենթադրվում է, որ դա լինելու է համատեղ այց Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ միասին։

Ինչպես նշել է Պավելը, այդ ուղեւորությունը «պետք է դառնա Ուկրաինային հստակ աջակցության արտահայտություն», քանի որ «չի կարելի թույլ տալ, որ երկիրը անհաջողության մատնվի» զինված հակամարտությունում։

«Նրա հաջողությունը բխում է մեր և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գծով մեր բոլոր դաշնակիցների կենսական շահերից»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր