211652_close_icon
views-count473 դիտում article-date 14:12 02-02-2023

Եվրահանձնաժողովի նախագահը հանձնակատարների խմբի հետ մեկնել է Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տեղեկացրել է, որ Կիև է մեկնել եվրահանձնակատարների խմբի հետ՝ «քննարկելու համագործակցության խորացման հարցերը»։

«Ուրախ եմ նորից Կիևում լինելուս համար... Այս անգամ՝ եվրահանձնակատարների իմ թիմի հետ։ Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ ԵՄ-ն, ինչպես երբեք, ամուր աջակցում է Ուկրաինային։ էլ ավելի կխորացնենք մեր աջակցությունն ու համագործակցությունը»,- գրել է ԵՀ ղեկավարը Թվիթերում։

Նմանատիպ նյութեր