1142 դիտում
11:15 01-02-2023
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարներին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: Հայտնում է Կառավարությունը։
Զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլին Երևանում առաջին անգամ անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) ղեկավարությանը՝ նման պատասխանատու մրցաշարի կազմակերպումը մեր երկրին վստահելու կապակցությամբ և նշել, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ընդգծվել է, որ դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:
Անտոնիո Կոնֆլիտին իր հերթին նշել է, որ եղել են Մարզահամերգային համալիրում և տպավորված են այնտեղ առկա պայմաններից ու հնարավորություններից:
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին, իսկ մրցաշարը՝ ապրիլի 15-23-ը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային:

Նմանատիպ նյութեր
808 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
1419 դիտում
12:58 08-12-2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին
1152 դիտում
16:33 03-09-2022
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներին
Այս բաժնից
3214 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3022 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3478 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները