211652_close_icon
views-count15813 դիտում article-date 20:07 29-01-2023

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը․ օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Ն1 մայրուղու 107 կմ հատվածում բախվել են Արմեն Նազարեթյանի վարած BMW X5 մակնիշի, Նարեկ Ներսիսյանի վարած Volkswagen մակնիշի և Հովհաննես Մանուկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի Պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Դավիթ Եսոյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Շմավոնյանը։

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր