663 դիտում
16:09 28-01-2023
Դունյա Միյատովիչն ընդգծել է միջազգային առաքելությունների համար ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ Դունյա Միյատովիչն այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Դունյա Միյատովիչը նշել է, որ ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության և մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը բոլոր շրջաններ և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչությանը։
Հանձնակատարն ընդգծել է նաև, որ պետք է մշակել արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր իրավասու դերակատարներին, այդ թվում՝ Հանձնակատարի գրասենյակին, առաջնահերթ կարգով հասանելի լինել հումանիտար աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին։

Նմանատիպ նյութեր
1404 դիտում
19:33 25-12-2022
Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը
1039 դիտում
21:14 17-10-2023
Անահիտ Մանասյանը և Դունյա Միյատովիչն այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան