211652_close_icon
views-count467 դիտում article-date 12:30 28-01-2023

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհավորել է բանակի օրվա առթիվ

Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄ դեսպանության տարածած հաղորդագրությունում:

«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։

Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։

Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին»,-ասվում է հաղորդագրությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր