813 դիտում
21:23 26-01-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:
Հանդիպման սկզբում հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնակատար տիար Հայկ Գազազյանը հայորդյաց տների պատասխանատուների, ուսուցիչների ու սաների անունից Սուրբ Ծննդյան տոնի առիթով շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ երախտագիտություն հայտնելով հայորդյաց տների հանդեպ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։
Այնուհետև իր օրհնության և գնահատանքի խոսքը ներկաներին ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ մեծապես կարևորելով հայորդյաց տների առաքելությունը։
Անդրադառնալով հայորդյաց տների 30-ամյա գործունեությանը՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ բազմաթիվ հայորդիներ բացահայտել ու զորացրել են իրենց տաղանդներն ու շնորհները՝ հետագայում դրանք ծառայեցնելով Հայրենիքի ու Եկեղեցու շենացմանը։
Հայոց Հայրապետը կարևոր նկատեց նաև հայորդիների մեջ քրիստոնեական կրթության ու դաստիարակության շնորհիվ աստվածասիրության և հայրենասիրության ոգու կերտումը։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց հայորդյաց տների տնօրեն կազմերին, մանկավարժներին նախանձախնդիր և հետևողական գործունեության համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև հայորդյաց տների կրթական գործընթացի արդյունավետության առավել բարձրացմանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր
1890 դիտում
21:59 07-09-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1578 դիտում
22:37 18-01-2022
Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրենությանը
1623 դիտում
22:17 10-01-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հայորդյաց տների` 2019 թ. մրցանակակիր սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
814 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են